Հոկտեմբերի 8-10-ը Մանկավարժական համալսարանում անցկացվում է «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» համահայկական եռօրյա գիտաժողովը։

Հոկտեմբերի 9-ին գիտաժողովում «Հայ Ժողովրդի բարեկամը» թեմայի շուրջ զեկույցով հանդես է եկել Ֆրիտյոֆ Նանսենի անվան համար 150 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսան Միրզոյանը։

Զեկույցի ընթացքում ուսուցչուհին ներկայացրել է Նանսենի հայանպաստ գործունեության սեղմ նկարագիրը, հումանիստ նորվեգացու տիտանական աշխատանքը հավերժացնելու համար դպրոցի ուսուցչական և աշակերտական համայնքների երկար տարիների աշխատանքը։

1-1.jpg (254 KB)