Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը շատ առումներով համընկնում են։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մեր շահերը, մեր փոխադարձ շահերը շատ ոլորտներում համընկնում են և շատ մոտ են», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է Ալիևի վաստակը պետությունների միջև մարդասիրական կապերի զարգացման գործում և ընդգծել, որ Ռուսաստանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանվի։ Բացի այդ, նա հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։