Գրեթե 35 տարի առաջ Ավստրիայի Գրացե քաղաքի ծննդատներից մեկը սխալմամբ երկու մայրերի տուն է ուղարկել սխալ երեխաների հետ։ Այժմ այդ անհավանական դեպքը հաստատվել է ԴՆԹ թեստի շնորհիվ, և կանայք վերջապես ծանոթացել են։

Դորիս Գրյունվալդը և Ջեսիկա Դ.-ն, երկուսն էլ շիկահերներ են, գրեթե նույն տարիքի են և ապրում են ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գրում է Bild-ը։ 1990 թվականի հոկտեմբերին նրանք վաղաժամ ծնվել են նույն հիվանդանոցում և իրենց կյանքի առաջին օրերն անցկացրել են ինկուբատորներում։ Երբ եկել է նրանց դուրս գրելու ժամանակը, բուժանձնակազմը շփոթել է նորածիններին։

Դորիսն իմացել է ճշմարտությունը 22 տարեկանում՝ նկատելով իր արյան խմբի անհամապատասխանությունները։ Երբ մի քանի տարի անց նա հղիացավ, ընտանիքը հրապարակայնորեն դիմել է կլինիկային՝ ժառանգական հիվանդությունների մասին հարցնելու, բայց կլինիկային չի հաջողվել նրան անհրաժեշտ ընտանիքը գտնել։

Ավելի ուշ, Ջեսիկան, հղիության յոթերորդ ամսում բարդություններ է ունեցել։ Թեստերը ցույց են տվել, որ նրա արյան խումբը չէր համապատասխանում իր նախորդ արդյունքներին։ Ապա մի բուժքույր անտարբեր հարցրել է. «Իսկ դուք լսե՞լ եք Գրունվալդ ընտանիքի մասին։ Նորածինների շփոթման գործի մասին»։

Դրանից հետո Ջեսիկան սոցիալական ցանցերում գտել է Դորիսին, և երկրորդ ԴՆԹ թեստը հաստատել է արդյունքները։