Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հյուսիսային մայրաքաղաք, որպեսզի մասնակցի Լենինգրադի բլոկադայի վերացման 68-ամյա տարեդարձին:

Երիտասարդների եւ վետերանների ուղեկցությամբ նա հարգել է բլոկադայի ենթարկվածների հիշատակը` ծաղկեպսակ դնելով Պիսկարեւյան հուշարձանի վրա, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Այնուհետեւ նա շփվել է վետերանների հետ եւ պատմել նրանց, թե ինչպես է բլոկադայի ժամանակ զոհվել նաեւ իր ավագ եղբայրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Իմ եղբայրը եւս այստեղ է թաղված, չգիտեմ, թե կոնկրետ որտեղ: Ես նրան երբեք չեմ տեսել, չեմ ճանաչել: Ծնողներիս խոսքով, 1941-ին երեխաներին վերցնում էին իրենց ընտանիքներից, եւ մորիցս են վերցրել երեխային` փրկելու նպատակով»,-պատմել է վարչապետը: Նրա խոսքով, եղբայրը հիվանդացել է դիֆթերիայով եւ մահացել.«Հայտնել են, որ մահացել է, բայց այդպես էլ չեն ասել, թե որտեղ է թաղված: Այնպես որ միանգամայն հավանական է, որ հենց այստեղ էլ թաղվել է»:

Վարչապետի եղբոր ողբերգական մահվան մասին տեղեկությունները արագորեն տարածվել է լրատվամիջոցներում, որի արդյունքում հայտնաբերվել են մարդիկ, ովքեր որոշակի տեղեկություններ են հաղորդել պատերազմի զոհի վերաբերյալ: «Ֆոնտակա» հրատարակչություն է դիեմլ «Հիշենք բոլորին անվանապես» լրատվական-վերլուծական կենտրոնի աշխատակիցները, ովքեր հաստատել են այն վարկածը, որ երեխան թաղվել է Պիսկարեւյան գերեզմանոցում:

Կենտրոնի աշխատակիցների կարծիքով, ենթադրվում է, որ Պուտինի եղբայրը դա Վիկտոր Վլադիմիվորիչ Պուտինն է, ով ծնվել է 1940-ին: Երեխան մահացել է 1942-ին եւ թաղվել Պիսկարեւյան գերեզմանոցում: Աղբյուրը «Բլոկադայի գրքի» 25-րդ հատորն է: