Շվեյցարիայի ֆուտբոլի երկրպագուներն ամենաբարդ միջոցն են մտածել մարզադաշտ արգելված հրավառություն տեղ հասցնելու համար: Դրանք թաքցնում են նրանց ընկերուհիները, ընդ որում այնպիսի տեղում, որտեղ ոչ մի օրինապահ մարմին չի համարձակվի նայել: 

Ժնեւի մարզադաշտի անվտանգության ծառայությունը խոստովանել է իր սեփական անզորությունը` կանացի սենյակներից մեկում հայտնաբերելով հրավառության նյութերի հետքերով բազմաթիվ պահպանակներ: Ապացույցները նայելուց հետո ոստիկանությունը եկել է այն եզրակացությանը, որ  երկրպագուներն իրենց ընկերուհիների սեռական օրգանների միջոցով են մարզադաշտ բերել հրավառության նյութերը, գրում է Le Matin թերթը:

Վերջերս տեղի էր ունեցել աղմկահարույց դեպք, երբ ցյուրիխյան «Լետցիգրունդե» մարզադաշտում խաղի ժամանակ աղջիկներից մեկը հիվանդանոց էր հասցվել անգիտակից վիճակում, եւ բժիշկները սարսափել էին, նրա սեռական օրգանում կրակ հայտնաբերելով:  

Քաղաքացիների մարմնի ինտիմ հատվածները ստուգելու համար տեսչությունը, ըստ տեղական օրենքների, պետք է դատարանի հատուկ թույլտվություն ունենա: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները միակ ելքը համարում են մարզադաշտի մուտքի մոտ թանկարժեք սքաներներ տեղադրելը, ինչպես նաեւ անկարգ ֆուտբոլային երկրպագուների «սեւ ցուցակներ» կազմելը, որոնք արդեն անցկացրել են ներս հրավառություն, գրում է  NEWSru.com-ը: