Եթե Վաշինգտոնը պահպանի իր ներկայիս բյուջետային քաղաքականությունը, ԱՄՆ պետական պարտքը 2030 թվականին կհասնի Համախառն ներքին արդյունքի 143,4%-ի։ Դրա մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի «Fiscal Monitor» («Բյուջետային բանբեր») վերջին զեկույցում, որը ներկայացվել է Վաշինգտոնում Հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարող մարմինների աշնանային հանդիպման ժամանակ։
Հիմնադրամի փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ պետական պարտքը 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 125%-ի։ 2026 թվականին այն կաճի մինչև ՀՆԱ-ի 128,7%-ը, 2027 թվականին՝ 132,7%-ը, 2028 թվականին՝ 136,6%-ը, իսկ 2029 թվականին՝ ՀՆԱ-ի 140,1%-ը։
Ապրիլին ԱՄՀ-ն ներկայացրեց գնահատականներ, ըստ որոնց՝ ԱՄՆ պետական պարտքը 2030 թվականին կհասնի ՀՆԱ-ի 127,6%-ի։ Նման կանխատեսման փոփոխության պատճառները մանրամասն չեն պարզաբանվել։ Հաշվետվության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներն այն երկրներից է, որոնք ունեն բյուջետային ծախսերի ամենախիստ վերահսկողությունը։
Օգոստոսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարը։




























