Ֆինլանդիայում ավելի քան 50 հազար ստորգետնյա ապաստարան է կառուցվել, որոնք կարող են տեղավորել գրեթե ողջ երկրի բնակչությանը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան չի դադարեցրել բունկերներ կառուցելը և շարունակում է դա անել մինչ օրս։ Օրենքով, 1200 քառակուսի մետրից ավելի մակերեսով յուրաքանչյուր շենք պետք է ունենա առնվազն մեկ ապաստարան, հաղորդում է BIld-ը։

Պարբերականը գրում է, որ Ֆինլանդիայի տարածքում այս քանակությամբ բունկերները կարող են տեղավորել մոտավորապես 4.8 միլիոն մարդու, մինչդեռ երկրի ընդհանուր բնակչությունը կազմում է 5.5 միլիոն: Համեմատության համար թերթը մեջբերում է, որ Գերմանիայում գտնվող ռումբապաստարանները, որոնք ներկայումս կարող են տեղավորել երկրի բնակչության միայն 1%-ը:

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ապաստարաններ կարող են մտնել ոչ միայն Ֆինլանդիայի քաղաքացիները, այլև երկրի հյուրերը։ Քաղաքացիական պաշտպանության հրահանգիչ Թոմի Ռասկը, ում խոսքերը մեջբերում է BIld-ը, հայտնել է, որ բունկերները ի վիճակի են դիմակայել «նույնիսկ միջուկային հարվածին»։