ԵՄ-ն մինչև 2035 թվականը իր մարտունակության բարձրացման ծրագրի վրա 6,8 տրիլիոն եվրո կծախսի, ինչի համար պետք է ուղղվեն «Եվրամիության և նրա անդամների բոլոր առկա ռեսուրսները»։ Այս մասին Բրյուսելում ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։
«Մինչև 2035 թվականը եվրոպացիները պետք է 6.8 տրիլիոն եվրո ծախսեն ռազմական կարիքների վրա», - ասել է նա։
«Մինչև 2030 թվականը պետք է հասնել անվտանգության հիմնական մակարդակի», - ասել է նա՝ ընդգծելով, որ դա «բոլոր հասանելի ռեսուրսների մոբիլիզացիա կպահանջի ազգային և եվրոպական մակարդակներում»։




























