Ղրղըզստանի ավելի քան 6,5 հազ. բանտարկյալներ դադարեցրել են հացադուլը, որը շարունակվել է 11 օր: Հացադուլն ավարտվել է հունվարի 27-ի երեկոյան: Երկրի իշխանությունները հայտարարել են, թե բանտարկյալների անհնազանդության ակցիան դիտարկել են որպես քրեական աշխարհի եւ օրինական իշախանության միջեւ պայքար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ հացադուլի դադարեցումը, հայտարարվել էր մեկուսարաններում եւ գաղութներում «հատուկ պայմանների ռեժիմի» սահմանման մասին, որը ենթադրելու է դատապարտվածների իրավունքների սահմանափակում եւ պահպանության ուժեղացում:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Բեշքեկում գտնվող մեկուսարանում խռովություններ էին տեղի ունեցել: Տուժել էր 30 դատապարտյալ եւ հինգ իրավապահ: Որպես համերաշխություն իրենց բախտակիցների` Ղրղըստանի գրեթե բոլոր կալանավայրերում հացադուլ էր սկսվել: Արդյունքում` ավելի քան հազար բանտարկյալներ կարել էին բերանները:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, բանտարկյալները պահանջում են մշտապես բաց պահել օրենքով գողերի խցերի դռները` առանց խոչընդոտ տեղաշարժվելու համար, ինչպես նաեւ ունենալ բջջային հեռախոսի եւ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու հնարավորություն:




























