Հնդկական երկու նավթավերամշակման գործարաններ Գայանայում գործող ամերիկյան Exxon Mobil ընկերությունից նավթ են գնել: Խոսքը 4 միլիոն բարել Golden Arrowhead, Liza և Unity Gold ապրանքանիշերով նավթի մասին է։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստան մատակարարումները կսկսվեն արդեն 2025 թվականի վերջին։
Դա Հնդկաստան ներմուծվելիք հարավամերիկյան հում նավթի առաջին խմբաքանակն է, հաղորդում է DW-ն։
Նախորդ օրը գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Վաշինգտոնը և Նյու Դելին արդյունավետ առևտրային բանակցություններ են վարել, իսկ հնդկական նավթավերամշակման գործարաններն արդեն 50%-ով կրճատել են ռուսական նավթի ներմուծումը։




























