Պարանտրոպուս բոյսան (Paranthropus boisei) պարանտոպուսների ամենազանգվածային տեսակն է։ Դրա մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Տանզանիայի Օլդուվայ կիրճում 1959 թվականին. պրիմատի գանգը հայտնաբերվել է քարե գործիքի կողքին։ Գիտնականները ենթադրում էին, որ այս տեսակը քարե գործիքներ պատրաստող ամենավաղ հայտնի տեսակն է։ Սակայն դա ապացուցելը դժվար էր, քանի որ այս տեսակի բրածո ձեռքերի մնացորդներ այդպես էլ չեն հայտնաբերվել, գրում է New Scientist-ը։

Նյու Յորքի Սթոնի Բրուք համալսարանի հնէաբան Լուիզ Լիքին և նրա թիմը հայտնաբերել են Քենիայում պեղումների ժամանակ գտնված P. boisei նմուշի կմախքի մի մասը, հաղորդում է Focus-ը: Հայտնաբերվել էին զույգ ձեռքերը, գանգը և ոտքի մի քանի ոսկորներ, որոնք, հնարավոր է, պատկանել են տեսակի արուին։

Խումբը հայտնաբերված ձեռքերի զույգը համեմատել է հոմինինների ավելի վաղ տեսակների ձեռքերի հետ և հաստատել, որ P. boisei-ի ձեռքերը մարդանման էին և ունեին ուղիղ մատներ։ Նրանց ձեռքերը նման էին մարդկանց ձեռքերին, բայց շատ ավելի ամուր էին։

Այս հոմինինների ձեռքերը նույնպես ունեցել են գորիլայի վերջույթների որոշ առանձնահատկություններ։ Օրինակ՝ բութ մատի և մյուս մատների ոսկորները չափերով նման են եղել մարդկանց ոսկորներին, բայց ձեռքի մյուս մասերն ավելի ամուր ոսկորներ ունեին։

«Նման ձեռքսեղմումը զգալիորեն կտարբերվեր միջին մարդու ձեռքսեղմումից։ Այն շատ ավելի ուժեղ կլիներ, քան մարդու ձեռքսեղմումը»,- ասում են հետազոտողները։

Գիտնականները նաև կարողացան լուծել երկարատև բանավեճն այն մասին, թե արդյոք P. boisei-ն իրականում կարող էր պատրաստել իր սեփական գործիքները։ Բանն այն է, որ նրանց մնացորդների կողքին հաճախ հայտնաբերվում են ժամանակակից մարդկանց ավելի մոտ ազգական Homo habilis-ի բրածոները։

«Չնայած մենք այս նոր վայրում գործիքներ չունենք, ձեռքը ցույց է տալիս, որ Paranthropus boisei-ն, հնարավոր է, ունեցել է մերին նման ճշգրիտ բռնվածքներ»,- ընդգծում է Լիկին։

«Վարքագծային առումով նրանք պետք է որ որոշակի զուգահեռներ ունենային գորիլաների հետ, բայց նաև հստակորեն պահպանել են մեր սեփական որոշ առանձնահատկություններ: Հոմինինի ամբողջական ձեռքն աներևակայելիորեն հազվագյուտ գտածո է: Տվյալները վկայում են, որ Պարանտրոպուսը, հավանաբար, օգտագործել է գործիքներ կամ առնվազն ունեցել է դրանք օգտագործելու համար անհրաժեշտ սարքավորումները»,- եզրակացրել են հետազոտողները: