Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում 50 արաբ է զոհվել։ Այս տվյալները հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Բժշկական պաշտոնյաների տվյալներով՝ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում իսրայելական կրակի տակ մահացել է 47 պաղեստինցի»։ Նրանցից 36-ը զոհվել են պաշարված անկլավի կենտրոնական շրջաններում։ Վիրավորվել է մոտ 158 մարդ։

Գործակալությունը նշում է, որ բոլոր այդ մարդիկ զոհվել են այն ժամանակահատվածում, երբ «Իսրայելը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը երեկոյան և երկուշաբթի առավոտյան»։

Հոկտեմբերի 19-ին Իսրայելի բանակը հայտարարել է, որ պաղեստինյան արմատականները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հայտնելով անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ կրակ էր բացվել իսրայելցի զինվորականների վրա։ Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանում մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը և բանակին հրամայել է «միջոցներ ձեռնարկել» արմատականների դեմ։ Դրանից հետո զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել ամբողջ անկլավին՝ հարձակվելով տասնյակ թիրախների վրա։ Ավելի ուշ բանակում հստակեցրել են, որ Ռաֆահում առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է երկու զինվորական, ևս մեկը ծանր վիրավորվել է։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հերքում են իրենց կապն անկլավում տեղի ունեցածի հետ։