Այսօր սկսվում է իմ քիմիաթերապիան։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Ինչպե՞ս ինձ կզգամ և ե՞րբ կկարողանամ վերադառնալ ձեր մոտ ու եթեր, անկանխատեսելի է։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աղոթում են ու բարին ցանկանում։ Ես միայն ուզում եմ մի խնդրանքով դիմել։ Խնդրում եմ, մի գրեք՝ «Ամեն ինչ լավ կլինի»։ Երբ Տիգրանն էր հիվանդ, ինձ դա գրում էին օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իմ սիրտը սարսռում էր։
Տերը Ինքն է որոշում, թե ում, երբ և ինչու է տանում։ Ահա դրանից ելնելով էլ ապրում ենք։ Ես բուժվում եմ և նախապես հաշտվում ցանկացած ելքի հետ», - գրել է նա։




























