ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 20-ին իր պաշտոնավարման երդմնակալությունից ի վեր Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) բռնի հանցագործությունների մեջ ներգրավված ավելի քան 28,000 մարդու է ձերբակալել։ Նա ասել է, որ սա ռեկորդային ցուցանիշ է։
«Իմ վարչակազմի ղեկավարությամբ ՀԴԲ-ն անհավատալի աշխատանք է կատարում։ Հունվարի 20-ից ի վեր ձերբակալվել է ավելի քան 28 հազար բռնի հանցագործ (ռեկորդ), առգրավվել է ավելի քան 6 հազար միավոր ապօրինի զենք», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ ձերբակալվել են երեխաների վրա հարձակումներին մասնակցած ավելի քան 1700 հանցագործներ, մոտ 300 մարդկանց առևտրով զբաղվող անձինք և 2000 հանցավոր կազմակերպությունների գործունեություն ծավալող անձինք։ Թրամփի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է նաև փրկել 5000 երեխայի։
«Առգրավվել է 1,9 հազար կիլոգրամ ֆենտանիլ (բավական է 125 միլիոն մարդու սպանելու համար)՝ սրանք պատմական արդյունքներ են։ Մենք Ամերիկայում վերադարձնում ենք օրենքն ու կարգը», - հավելել է Թրամփը։
Հոկտեմբերի 15-ին Թրամփը հայտարարել էր, որ իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր ՀԴԲ-ի աշխատակիցները ձերբակալել են առնվազն 23 հազար հանցագործի։





























