Մի խումբ ամերիկյան բանկեր աշխատում են Արգենտինային 20 միլիարդ դոլարի վարկի համար որոշակի երաշխիք ստանալու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ նրա տեղեկությունների, JPMorgan Chase-ը, Bank of America-ն և Goldman Sachs-ը «ամեն կերպ փորձում են ձևակերպել Արգենտինայի համար նախատեսված վարկը՝ խուսափելով գրեթե սնանկացած հարավամերիկյան երկրի «կարթին ընկնելուց»»։

Պարբերականը նշում է, որ բանկային վարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի՝ Արգենտինայի առաջնորդ Խավիեր Մայլիի կառավարությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրի մի մասն է։ Այս ծրագիրը ներառում է 20 միլիարդ դոլարի արժութային սվոփ և մասնավոր ֆինանսական հաստատություններից նմանատիպ գումարի վարկ։ Ամերիկյան բանկերը սպասում են ֆինանսների նախարարության ուղեցույցներին այն մասին, թե ինչ երաշխիքներ կարող են տրամադրել Արգենտինան կամ Վաշինգտոնը։

Ավելի վաղ Միլեյը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը ԱՄՆ-ի հետ քննարկում է ֆինանսական օգնության հնարավոր ձևերը՝ պարտքերը մարելու համար։ Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Արգենտինայի արժութային շուկայում ինտերվենցիա իրականացնելու մասին։