Երեքշաբթի ուշ երեկոյան մի տղամարդ է ձերբակալվել՝ Սպիտակ տան դիմաց գտնվող ցանկապատին բախվելուց հետո, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ տղամարդը երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:37-ին մեքենայով մխրճվել է Սպիտակ տան մուտքի մոտ գտնվող անվտանգության դարպասի մեջ։
Գործակալության տվյալներով՝ տղամարդուն անմիջապես ձերբակալել են Գաղտնի ծառայության աշխատակիցները։
Քննիչները խուզարկել են նրա մեքենան և այն անվտանգ համարել, ասվում է Գաղտնի ծառայության ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Իշխանությունները որևէ լրացուցիչ տեղեկություն չեն հրապարակել վթարի, վարորդի ինքնության կամ հնարավոր դրդապատճառների մասին։





























