Նորվեգիայի կառավարությունը ևս 1,5 միլիարդ նորվեգական կրոն (149,4 միլիոն դոլար) է հատկացնում Ուկրաինային՝ էլեկտրաէներգիայի և ջեռուցման արտադրության համար բնական գազ գնելու նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության հայտարարությունը։
Ինչպես նշվել է նախորդ գրառման մեջ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Օսլո, նա հանդիպում է ունեցել վարչապետ Յոնաս Գար Սթյորեի հետ՝ «Գարդերմոեն» օդանավակայանի ռազմական հատվածում։
Չորեքշաբթի օրը Զելենսկին կմեկնի հարևան Շվեդիա։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա Լինշոպինգի կործանիչներ արտադրող Saab ինքնաթիռաշինական գործարանում։
Հինգշաբթի օրը Զելենսկին կմեկնի Բրյուսել, ապա Լոնդոնում կայանալիք «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, AFP-ին հայտնել է նախագահի շրջապատի բարձրաստիճան աղբյուրը։




























