ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկոյլ» նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանման ֆոնին նավթի գները սկսել են բարձրանալ՝ ավելի քան 3.5%-ով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 2.20 դոլարով (3.51%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.79 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 1.27 դոլարով (2.1%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.59 դոլարի:
Այս պահին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) դեկտեմբերյան WTI ֆյուչերսների գինը բարձրացել էր 2.08 դոլարով (3.56%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.58 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 1.26 դոլարով (2.2%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.50 դոլարի։



























