Էստոնիան վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։

«Մենք ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղ գործընթացը խթանելու ուղղությամբ Ադրբեջանի ջանքերը։ Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը դրական ազդանշան է, որը վկայում է երկու կողմերի հանձնառության մասին՝ հասնել նորմալացման և բարիդրացիական հարաբերությունների։ Էստոնիան հույս ունի, որ այս դինամիկան կշարունակվի, կհանգեցնի Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, տրանսպորտային ուղիների բացմանը և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ ԵՄ շրջանակներում, այդ թվում՝ TRIPP նախաձեռնության միջոցով, Էստոնիան կողմ է կապակցվածության ամրապնդման ծրագրերին, ենթակառուցվածքների աջակցությանը և վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը», - նշել է Մարգուս Ցախնան։