Երևանի 2807-ամյակի կապակցությամբ, քաղաքի արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, գրականագետ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։

Համապատասխան որոշումը ընդունվել է հոկտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու նիստում։

Նմանատիպ կոչման են արժանացել նաև լրագրող Մարկ Գրիգորյանը և նկարիչ Տարոն Մուրադյանը։