Հայաստանի փաստաբանների պալատը դիմելու է միջազգային կազմակերպություններին երկրում փաստաբանների իրավունքների խախտումների հետ կապված։ Այս մասին հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում հայտնել է պալատի ղեկավար Սիմոն Բաբայանը։

Վերջին իրադարձություններին՝ հոգեւորականների եւ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւի եւ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությանն ու կալանքին անդրադառնալով՝ Բաբայանը նշել է փաստաբանների աշխատանքին միջամտելու եւ նրանց իրավաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը։

Փաստաբանների պալատը նման գործելակերպը համարում է անընդունելի եւ դատապարտում է այն։ Այս կապակցությամբ պատրաստվել են միջազգային կազմակերպություններին ուղղված նամակներ։ «Մենք հետեւողական կլինենք իրավունքների վերականգնման եւ կրկնության կանխարգելման հարցում»,  ընդգծել է Բաբայանը՝ ավելացնելով, որ զարմացած է միջազգային մարդու իրավունքների համապատասխան կազմակերպությունների արձագանքի բացակայությամբ։ «Մենք ձեզ կտեղեկացնենք մեր հաջորդ քայլերի մասին»,- խոստացել է նա։