Գվատեմալայի Լա Կորոնա հին քաղաքում հնագետները հայտնաբերել են 1 400-ամյա պատմություն ունեցող հազվագյուտ հիերոգլիֆներ։ Նրանք բացահայտել են հզոր կնոջ՝ մայաների թագուհի Լեդի Իշ Կ՛աբելի անունը, որը կարեւոր դեր է խաղացել իր ժամանակի քաղաքական դաշինքներում, գրել է The Yucatan Times-ը։

Քարե սալի վրա փորագրված արձանագրությունները, պարզվել է, վաղուց կորած պատմական պատմության մաս են կազմում։ Թաֆթսի համալսարանի եւ Գվատեմալայի մարդաբանության եւ պատմության ինստիտուտի հետազոտողները նշել են, որ թագուհու անվան հիշատակումը վկայում է նրա բարձր կարգավիճակի եւ ազդեցության մասին. տեքստում նա անվանվում է kaloomte’, այսինքն՝ «գերագույն տիրուհի»։

Հնագետները կարծում են, որ Իշ Կ՛աբելը, հնարավոր է, կանգնած է եղել մայաների հզոր քաղաքների միջեւ դինաստիական ամուսնությունների ամրապնդման թիկունքում, իսկ հայտնաբերված հիերոգլիֆները տարածաշրջանի մ.թ. 7-րդ դարի քաղաքական քարտեզի կարեւոր մասն են կազմում։

Գտածոն նաեւ լույս է սփռում մայաների հասարակությունում կանանց դերի վրա. պարզվում է, որ նրանք ոչ միայն մասնակցել են կրոնական ծեսերին, այլեւ կառավարել են ամբողջ քաղաք-պետություններ։