Ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Աջա Լյաբիբը կարծում է, որ Գազայի հատվածում ամուր խաղաղություն հաստատելու համար կարող է անհրաժեշտ լինել Իսրայելի ղեկավարության փոփոխություն։ Այդ մասին նա հայտնել է եվրոպական Politico պարբերականին տված հարցազրույցում։
Բելգիացի եվրահանձնակատարը կարծում է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելուն խանգարում են «ծայրահեղականները, որոնք նույնիսկ չեն ուզում լսել երկու պետությունների լուծման մասին», նկատի ունենալով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կաբինետը։
«Երբեմն մենք շատ անընդունելի բաներ ենք լսում պատասխանատու անձից, ով պետության ղեկավարն է», - նշել է նա։ Լաբիբը նաև կասկածներ է հայտնել, որ Նեթանյահուն նույնիսկ հետաքրքրված է խաղաղ կարգավորման մեջ։
«Ես կասկածում եմ դրանում։ Մինչ այժմ նրան հաջողվել է պահպանել հրադադարը, այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Բայց մենք գիտենք, որ նա դեմ է երկու պետությունների կարգավորմանը», – ընդգծել է նա։




























