Թեհրան-Երեւան չվերթն իրականցնող ինքնաթիռի վթարից հետո, Երեւանում, զոհերի հարազատների կողմից շտապօգնության 17 կանչ է գրանցվել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: Նրա խոսքով, առաջին կանչը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 15.05-ին: Շտապօգնության 4 անձնակազմ է ժամանել օդանավակայան, որտեղ օգնություն է ցույց տվել զոհերի հարազատներին, որոնք եկել էին Թեհրան-Երեւան չվերթը դիմավորելու: «Ողջ այս ընթացքում միայն մեկ հոգի է տեղափոխվել „Արմենիա“ բժշկական կենտրոն` նյարդային խանգարում ախտրոշմամբ»,- ասել է նա, հավելելով, որ մյուս բոլոր դեպքերում մարդիկ օգնություն են ստացել տեղում: Սակայն հիմա արդեն ահազանգեր են ստացվում տներից:

Նշենք, որ ըստ Հայաստանում Իրանի դեսպանատան տեղեկատվության, դեսպանատունը աշխատանքներ է տանում վթարի մանրամասները բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, ճշտվում է, թե զոհերից քանինս են Իրանի քաղաքացիներ: