Գերմանիայում թռչնագրիպի բռնկման պատճառով 400 հազար թռչուն է ոչնչացվել: Նման քայլի են դիմել երկրի երեսուն թռչնաբուծարաններ, որոնք հիմնականում գտնվում են երկրի հյուսիս-արևելքում, հաղորդում է dpa-ն։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասում երկու վայրերում մոտ 150 հազար ձվադրող հավ է ոչնչացվել։ Հարևան Բրանդենբուրգ երկրամասը հայտարարել է ևս 130 հազար թռչուն ոչնչացնելու ծրագրերի մասին։

Ֆրիդրիխ Լյոֆլերի ինստիտուտի համաճարակաբանները կանխատեսում են, որ բռնկումը կշարունակվի, հգրում է DW-ն։ H5N1 վիրուսի հիմնական կրողները չվող թռչուններն են, որոնք ներկայում չվում են դեպի հարավ։ Նրանք ևս տառապում են թռչնագրիպից. Բրանդենբուրգում գրանցվել է կռունկների զանգվածային մահ։

Փորձագետները կանխատեսում են 2020-2021 թվականների ձմռան կրկնություն, երբ թռչնագրիպն ավելի քան երկու միլիոն թռչուն սպանեց։ Գերմանացի ֆերմերներն արդեն զգուշացնում են թռչնագրիպի բռնկման պատճառով ձվի և թռչնամսի հնարավոր պակասի մասին։