Հետազոտություններն ու զեկույցները ցույց են տալիս, որ տասնյակ լիովին կամ գրեթե լիովին մեկուսացված բնիկ ժողովուրդներ անհետացման եզրին են արտաքին ճնշումների պատճառով և կարող են անհետանալ արդեն 2036 թվականին, գրում է Popular Science-ը։

Survival International-ի գնահատմամբ՝ ներկայում կա առնվազն 196 նման խումբ, որոնք ապրում են 10 երկրներում, հիմնականում Ամազոնի ավազանում և Ասիայում/Օվկիանիայում։

Նրանց մեծ մասն ապրում է անտառների խորքում, արտաքին աշխարհից հեռու, պահպանելով ավանդական կենսակերպը՝ որսորդություն, հավաքչություն և քաղաքակրթության հետ աննշան կամ առհասարակ ոչ մի կապ չունեն։

Սակայն նրանք այժմ բախվում են բազմաթիվ սպառնալիքների՝ անօրինական անտառահատումների, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ընդլայնման և ճանապարհների ու հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրենց տարածքներում ներխուժման։ Մեկ այլ լուրջ վտանգ է արտաքին աշխարհի հետ շփումը. նույնիսկ անծանոթ հիվանդությունների նվազագույն ազդեցությունը կարող է աղետալի լինել, քանի որ այս ժողովուրդները տարածված հիվանդությունների նկատմամբ իմունիտետ չունեն։

Զեկույցում ընդգծվում է, որ առանց անհապաղ պաշտպանիչ միջոցառումների, այս խմբերի մոտավորապես կեսը հաջորդ տասնամյակի ընթացքում կարող է անհետանալ։ Ընդ որում, այդ ժողովուրդներից շատերը չեն ձգտում շփման՝ նրանք խուսափում են դրանից ավելի շատ արտաքին աշխարհի հետ անցյալում ունեցած տրավմատիկ բախումների պատճառով, քան ցանկության բացակայության պատճառով։

Զեկույցի հեղինակները կառավարություններին և ընկերություններին կոչ են անում ճանաչել այդ ժողովուրդների իրավունքները, ստեղծել և պաշտպանել բուֆերային գոտիներ, դադարեցնել նրանց հողերի նկատմամբ ոտնձգությունները, խուսափել հարկադրական շփումից և ապահովել, որ ցանկացած միջամտություն հարգի նրանց կամավոր մասնակցությունն ու անվտանգությունը։