ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, որն իր համար տնտեսող տանտիրուհու կերպար է ստեղծել, 50 հազար դոլար է ծախսել Agent Provocateur ցանցի խանութներից մեկից ներքնազգեստ գնելու համար: Նա գնումների համար խանութ է գնացել Քաթարի էմիրներից մեկի կնոջ հետ:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, ձեռագործ իրերից յուրաքանչյուրի գինը այդ ցանցում արժե 1600 դոլար: Agent Provocateur ընկերության գործադիր տնօրեն Հարրի Հոգարթի խոսքով, իրենց հաճախորդների մեջ շատ հայտնի անուններ կան, սակայն հրաժարվել է նշել նրանց:

Ի դեպ, առաջին տիկնոջ բացահայտվելուց հետո ցանցի առեւտուրը ԱՄՆ-ում աճել է 12,5 տոկոսով: Ի դեպ, նախկինում Միշել Օբաման տնտեսողի համարում էր ձեռք բերել` NBC-ի եթերներից մեկին ներկայանալով 34 դոլար եւ 95 ցենթ արեքով հագուստով:

Դրանից հետո շվեդական H&M ցանցի խանութների մոտ հերթեր էին գոյացել:

Նախագահ Օբաման ինքն էլ շրջում է 320 դոլար արժեքով չինական ժամացույցով, թեեւ ավելի վաղ նրան տեսել էին1500-դոլարանով Tag Heuer-ով: