Մարդկային թերաճ օրգաններից մեկը պոչուկն է, որի չափերը տատանվում են 2.5-ից մինչև 10 սմ: Այս փոքրիկ եռանկյունաձև ոսկորը սրբոսկրի տակ է, կոնքի հետևի մասում՝ հետույքի միջև: Իրականում դրանք է մի քանի միաձուլված ողեր են, որոնք պոչի մնացորդներ են: Պոչուկը սկսում է աճել սաղմնային զարգացման ընթացքում, գրում է Discover Magazine-ը։
Չնայած մարդկանց պոչուկը լիովին չի գործում, այն ծառայում է որպես մկանների և կապանների կցման կետ, որոնք պահում են կոնքի հատակը և վերահսկում արտաթորումը։
«Մարդկային պոչուկը հեռավոր պոչավոր մարդկային նախնուց ժառանգված մնացորդ է։ «Մարդիկ, ինչպես մյուս մեծ կապիկները (գորիլաներ, օրանգուտաններ, շիմպանզեներ և բոնոբոներ), պոչ չունեն, բայց պահպանում են իրենց ընդհանուր նախնու պոչը կազմող ոսկորներից մի քանիսը»,- ասում է Հարավային Յուտայի համալսարանի մարդաբանության դոցենտ Քրիստալ Քյոնիգը։
Պոչուկը ոչ միայն ծառայում է որպես որոշ կոնքի մկանների կցորդ, այլև նստած ժամանակ օգնում է հավասարակշռությունը պահպանելուն, հաղորդում է Focus-ը։ Քանի որ պոչուկը միանում է կոնքի հատակի մկաններին և ջլերին, այն նաև հենարան է միզապարկի, ուղիղ աղիքի և արգանդի համար։
Պոչուկին կցվող նման քանակի ջլերն ու մկանները ոսկորի ցանկացած վնասվածք շատ ցավոտ են դարձնում։ Պոչուկի պարզ վնասվածքի ապաքինումը կարող է տևել մինչև մեկ ամիս, իսկ կոտրվածքի դեպքում՝ մինչև երեք ամիս։
Մարդկանց մեծ մասի պոչուկը ձևավորվում է պտղի զարգացման ընթացքում՝ հղիության չորրորդ և ութերորդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում սաղմնային պոչն օրգանիզմը ներծծում է։ Հազվագյուտ դեպքերում երեխաները կարող են ծնվել ամբողջական պոչուկով։ Նման դեպք տեղի է ունեցել 2023 թվականին, երբ երեխան ծնվել է գոտկային շրջանում մեծ մաշկային ելունդով։





























