ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի մահից հետո, պատրաստվում էին նրանից զոմբի սարքել:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, վկայակոչելով The Daily Mail-ը, այդ գաղափարի հեղինակը ճարտարապետ ոմն Ուիլյամ Թորնթոնն է, ով փորձել է վերածնել Վաշինգթոնին: Թորնթոնը հայտնի է որպես Կապիտոլիումի շենքի ճարտարապետ, նաեւ ուներ բժշկի դիպլոմ եւ հետաքրքրվում էր արյան փոխներարկմամբ` այդ դարաշրջանի նորարական գաղափարով:
Նախագահի հարությունը պետք է տեղի ունենար մի քանի փուլով. Հուղարկավորությունից առաջ Վաշինգթոնի մարմինը պատել էին սառույցով, պետք է նրան ապասառեցնել, նրա թոքերի մեջ օդ մղել, նաեւ ներարկել գառան արյուն, որը մարմնի մեջ «կյանքի կայծ» կառաջացներ:
Զոմբի-Վաշինգթոնի հայտնվելուն խոչընդոտել է նախագահի կինը, ով ասել է, թե իր ամուսինը բավական աշխատել է կյանքում եւ հավերժ հանգստի է արժանացել, գրում է InoPressa-ն:




























