Նավթի գները հինգշաբթի օրը անկում են գրանցել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև կայացած հանդիպումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.33 դոլարով (0.51%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.59 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0.52 դոլարով (0.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.92 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.24 դոլարով (0.4%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.24 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել էր 0.33 դոլարով (0.55%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.48 դոլարի։