Աշխարհը կբախվի ևս մեկ համավարակի հետ, բայց չպետք է թույլ տալ, որ այն ունենա նույն ազդեցությունը, ինչ COVID-19-ը։ El Periodico-ին տված հարցազրույցում հայտնել է իսպանացի համաճարակաբան և Առողջապահության նախարարության առողջապահական ահազանգերի և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք համավարակին նման իրավիճակի կրկնությունը, նա ասել է. «Պատասխանը՝ այո»։ «Պատմությունը ցույց է տալիս, որ մենք կհաղթահարենք այն, - նշել է մասնագետը։ - Չգիտեմ՝ դա տեղի կունենա մեկ տարուց, թե 30 տարուց»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ հաջորդը նույն հետևանքներն ունենա, - հավելել է Սիմոնը։ - Մենք պետք է հասնենք նրան, որ ազդեցությունը լինի ավելի փոքր, բայց որ հասարակության կողմից ռիսկի ընկալումը մնա նույնը»։
COVID-19 հիվանդության կապակցությամբ սահմանված արտակարգ իրավիճակի ռեժիմը համաշխարհային առողջապահության ոլորտում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականի մարտի 23-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 777 684 506 դեպք և 7 092 720 մահվան ելք։




























