Ուրբաթ նավթի գինն իջնում է՝ ինչպես շաբաթը, այնպես էլ հոկտեմբերն ավարտելով մինուսով։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 64.62 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.38 դոլարով (0.58 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Հինգշաբթի այդ պայմանագրերը աճել են 0.08 դոլարով (0.12 տոկոս)՝ հասնելով 65 դոլարի մեկ բարելի համար։
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.42 դոլարով (0.69 տոկոս՝ հասնելով 60.15 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում այս պայմանագրերը աճել էին 0.09 դոլարով (0.15 տոկոս)՝ հասնելով 60.57 դոլարի մեկ բարելի համար։




























