Անգլիայի Քեմբրիջշիր կոմսությունում գնացքում տեղի ունեցած դանակահարության գործով երկու կասկածյալները ծնվել են Մեծ Բրիտանիայում և ձերբակալվել են սպանության փորձի մեղադրանքով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Լավլեսը հայտնել է, որ երկու կասկածյալներն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են և ձերբակալված են։

Նրանցից մեկը 32-ամյա տղամարդ է՝ «Մեծ Բրիտանիայի սևամորթ քաղաքացի», իսկ մյուսը՝ 35-ամյա տղամարդ՝ «կարիբյան ծագմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի»։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է։ Վերջին տվյալներով՝ երկու տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։