Նավթի գները երկուշաբթի օրը բարձրացել են` OPEC+-ի կողմից հաջորդ տարվա սկզբին արտադրության աճը կասեցնելու որոշման ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 64.94 դոլար, ինչը 0.17 դոլարով (0.26%-ով) ավելի է նախորդ փակման համեմատ: Ուրբաթ օրը այս պայմանագրերը թանկացել են 0.40 դոլարով (0.62%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 64.77 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) դեկտեմբերյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են են 0.15 դոլարով (0.25%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.13 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում այս պայմանագրերը թանկացել են 0.41 դոլարով (0.68%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.98 դոլարի։