ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է Մեքսիկայում թմրակարտելների դեմ պայքարի նոր գործողության մանրամասն պլանավորումը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ծրագիրը ներառում է ամերիկացի զինվորականների և հետախուզական աշխատակիցների ուղարկում Մեքսիկայի տարածքում ցամաքային գործողություններ իրականացնելու համար։ Նշվում է, որ գործողության մասշտաբները դեռ քննարկվում են, վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ենթադրվում է, որ ամերիկյան զորքերը հիմնականում կօգտագործեն անօդաչու թռչող սարքեր՝ թմրակարտելների անդամների և ղեկավարների բազավորման վայրերին հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ ներկայիս և երկու նախկին պաշտոնյաների խոսքով՝ ի տարբերություն Վենեսուելայի, Մեքսիկայում գործողությունը ուղղված չէ երկրի կառավարությունը տապալելուն։
Ինչպես հայտնել է The New York Times թերթը օգոստոսին, Թրամփը գաղտնի հրահանգ էր ստորագրել լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու մասին։





























