ԱՄՆ Գյուղդեպարտամենտին (USDA) առընթեր Արտքիան գյուղատնտեսական տեղեկատվական ծառայության տվյալներով՝ այս սեզոնում համաշխարհային ցորենի արտադրությունը հասել է տպավորիչ նշաձողի։
Եվրամիությունը և Չինաստանը կիսել են առաջին հորիզոնականը՝ արտադրելով մոտավորապես 140 միլիոն տոննա ցորեն, ամրապնդելով իրենց կարգավիճակը որպես ոլորտի համաշխարհային առաջատարներ, գրում է Naked Science-ը։
USDA-ի վերջին զեկույցը հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե որտեղից է գալիս աշխարհի ցորենի հիմնական մասը։
Ահավասիկ ցորենի տասը խոշորագույն արտադրողների վարկանիշային ցանկը.
Եվրամիություն՝ 140 միլիոն տոննա;
Չինաստան՝ 140 միլիոն տոննա;
Հնդկաստան՝ 117,5 միլիոն տոննա;
Ռուսաստան՝ 85 միլիոն տոննա;
Միացյալ Նահանգներ՝ 52,4 միլիոն տոննա;
Կանադա՝ 36 միլիոն տոննա;
Ավստրալիա՝ 34,5 միլիոն տոննա;
Պակիստան՝ 28,9 միլիոն տոննա;
Ուկրաինա՝ 23 միլիոն տոննա;
Արգենտինա՝ 19,5 միլիոն տոննա։
Միագումար, այս երկրներն ապահովում են համաշխարհային ցորենի արտադրության ավելի քան 90%-ը։



























