Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 3-ին, 4-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-6, փետրվարի 1-ին` եւս 2-4 աստիճանով, փետրվարի 2-ի ցերեկը կնվազի 2-4, իսկ փետրվարի 3-4-ի գիշերները` եւս 7-9 աստիճանով:
Երեւանում հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, իսկ 3-4-ին` առանց տեղումների եղանակ:
Երեւանի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.6 աստիճան (1939 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.1 աստիճան (1933 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.1 աստիճան:



























