Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում մահացել է Գերմանիայի ամենատարեց բնակիչ Կարլ Հայդլեն, նա եղել է 110 տարեկան։ Այս մասին ասվում է Քերնեն համայնքի վարչակազմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ բնակվում էր տղամարդը։
Դրանում նշվում է, որ Հայդլեն հանգիստ վիճակով մահացել է նոյեմբերի 1-ի գիշերը։ Սեպտեմբերի 2-ին տղամարդը նշել էր իր 110-ամյակը։
«Իր երկար կյանքի ընթացքում շատ բան է տեսել և դիմացել։ Մեզանից շատերի համար նա խոհեմության և հարգանքի օրինակ էր», - հայտարարության մեջ մեջբերվել է համայնքի ղեկավար Բենեդիկտ Պաուլովիչի խոսքերը։
Ինչպես հայտնել է Stuttgarter Zeitung թերթը, Հայդլեն մասնագիտությամբ փականագործ է եղել և մինչև խորը ծերությունը լավ ֆիզիկական մարզավիճակում է եղել։ Նա մինչև 99 տարեկանը մեքենա է վարել։ Մոտ 30 տարի նա չի այցելել բժիշկների։



























