Ղարաբաղյան հարցը Մոսկվայի ազգային քաղաքականության վերապրուկներից մեկն է:

Այդ մասին ասված է «Ռուսական կայսերական քաղաքականություն եւ Կովկասն առանց խաղաղության» վերտառությամբ հոդվածում, որը հրապարակվել է իտալական Legno storto-ում:

Հոդվածում ներկայացվում է հետեւյալ տեսակետը` ամեն ինչում մեղավոր են «Մոսկվայի կայսերական ամբիցիաները»:

Հեղինակները կարծում են, որ իտալական կրթությունը հետխորհրդային իրողություններին նվազագույն ուշադրություն է դարձնում. «Աֆրիկայի մասին շատ են խոսում, Հարավային Ամերիկայի մասին` էլ ավելի շատ, իսկ հետխորհրդային Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մասին` շատ քիչ, գրեթե ոչինչ: Եթե նույնիսկ ինչ-որ հիշատակություն է լինում, ապա «Մոսկվայի առանցքի ներքո»: Հենց դրանով է բացատրվում քիչ տեղեկացվածությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկ հակասությունների բազմաթիվ օրինակներից մեկն է, որը կիրառվում էր Մոսկվայի կողմից, սկսած ցարիզմի ժամանակաշրջանից` տարածաշրջանում հեգեմոնիայի ապահովման համար»,-համոզված են արեւմտյան փորձագետները: Նրանց կարծիքով, այդպիսի օրինակ է Ղրիմը` բազմազգ եւ բազմաբնույթ խանությունը, որը 1783-ին ընդգրկվել է ցարական կայսրության կազմի մեջ: 1921-ին Ղրիմը ընդգրկվել է Ռուսաստանի խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետության կազմի մեջ եւ «արագորեն ծնկի իջեցվել երկու Գոլոդոմորի միջոցով», որոնք, հերթական անգամ, «Մոսկվայի` ուկրաինացիներին շահագործելու մտադրության իրականացումն էր», (այն մասին, որ Ղրիմում բնակչությունը կազմում էին ռուսները, հոդվածում խոսք անգամ չկա- NEWS.am) :

Կիեւը «հարկադրված է հանդուրժել ռուսական Սեւծովյան նավատորմի առկայությունը Սեւաստոպլի բազայում, իսկ այդ հարցը չլուծված է մնում մինչեւ 2042 թիվը»:

Այդ առումով` Ռուսաստանի կայսերական ամբիցիաների ենթատեքստում պետք է դիտարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը. չի կարելի դա դիտարկել զուտ որպես հայերի եւ ադրբեջանցիների դիմանակություն, համոզված են իտալացիները: