ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին շատ խելացի և կոշտ մարդ է համարում։
«Առաջնորդ Սին իմ լավ ընկերն է, ինչքան որ կարող է ընկեր լինել։ Նա կոշտ մարդ է, շատ խելացի։ Մամուլին դուր չի գալիս, երբ ես նրան շատ խելացի եմ անվանում։ Հիշե՛ք. երկու ամիս առաջ թվում էր, թե ամբողջ աշխարհը լուրջ խնդրի է բախվում հազվագյուտ մետաղների ոլորտում, իսկ հիմա ոչ ոք այլևս չի խոսում դրա մասին։ Ամեն ինչ շատ արագ լուծվեց։ Ես չէի կարող դա անել առանց մաքսատուրքերի։ Ես 100% մաքսատուրքեր սահմանեցի Չինաստանի արտահանման նկատմամբ։ Հենց որ լսեցի դրա մասին, բառացիորեն 20 րոպե անց, ես 100% մաքսատուրքեր սահմանեցի Չինաստանի, նախագահ Սի Ծինպինի նկատմամբ, ոն իրականում իմ ընկերն է, ինչքան որ կարող է ընկեր լինել»,- սենատորների հետ նախաճաշելիս ասել է Թրամփը։





























