Նավթի գները հինգշաբթի առավոտյան բարձրացել են` նախորդ երկու սեսիաների անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 63.70 դոլար, ինչը 0.18 դոլարով (0.28%-ով) ավելի է նախորդ փակման համեմատ: Չորեքշաբթի օրը այս պայմանագրերը էժանացել են 0.92 դոլարով (1.43%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 63.52 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.21 դոլարով (0.35%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 59.81 դոլարի։ Նախորդ օրը այս պայմանագրերը էժանացել են 0.96 դոլարով (1.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.60 դոլարի։





























