Անգլիայի և Ուելսի Բարձրագույն դատարանը որոշել է Սինգապուրից գործարար Սու Բինհայից երեք դինոզավրի կմախք առգրավել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 12.4 միլիոն ֆունտ ստերլինգ (16.1 միլիոն դոլար)։ Ձեռնարկատերը կարող է կապ ունենալ 2.5 տրիլիոն ֆունտ (3.2 տրիլիոն դոլար) կազմող փողերի լվացման գործի հետ, հայտնում է «The Times» թերթը։
Նշվում է, որ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասին» օրենքը թույլ է տալիս առգրավել ակտիվները, նույնիսկ եթե դրանց սեփականատիրոջ նկատմամբ դատավճիռ չի կայացվել։
Սու Բինգհայը անցյալ տարվա դեկտեմբերին Christie's աճուրդում երեք կմախք է գնել՝ մեկ ստեգոզավր և երկու ալոզավր։ Բրածոները գնահատվում են 145-157 միլիոն տարեկան։ Բացի վերոնշյալ արտեֆակտներից, գործարարից առգրավվել են Լոնդոնում գտնվող ինը շքեղ բնակարանները և չինական 11 արվեստի գործը, որոնց արժեքը կազմում է 400,000 ֆունտ ստեռլինգ (522,000 դոլար)։
Համաձայն դատարանի որոշման՝ առգրավված ակտիվների վաճառքից ստացված միջոցների մեկ քառորդը կփոխանցվի Սու Բինհայի կողմից նշված բանկային հաշվին։ Ընդ որում, դատարանում գործարարի հասցեին կոնկրետ մեղադրանքներ չեն հնչեցվել։ Հաղորդվում է, որ ձեռնարկատերը քննության տակ է Սինգապուրում՝ 3 միլիարդ դոլարի խարդախության գործով։ Հետաքննության տվյալներով՝ Սուն 2023 թվականի օգոստոսին լքել է Սինգապուրը։




























