Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած միջոցառման ժամանակ, որտեղ հայտարարվել էր քաշի կորստի դեղամիջոցների գնի նվազեցման վերաբերյալ համաձայնագրի մասին, ներկաներից մեկն ուշաթափվել է, ինչը Սպիտակ տան պաշտոնյաներին ստիպել է անմիջապես դադարեցնել միջոցառումը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռացնել սենյակից, հաղորդում է NBC News-ը։
Լրագրողներին դուրս հրավիրելուց հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարության մեջ նշել է, որ ընկերություններից մեկի ներկայացուցիչը ուշաթափվել է։ «Սպիտակ տան բժշկական բաժանմունքը արագ արձագանքել է, և ջեթլմենի ինքնազգացողությունն արդեն լավ»,- ասել է նա։




























