ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է հացահատիկի համաշխարհային շուկաների թարմացված կանխատեսումները։
2025 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրությունը, կանխատեսվում է, որ կաճի 4,4%-ով՝ հասնելով 2,990 միլիոն տոննայի, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է, իսկ բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի համար կանխատեսվում է դրական աճ։
Հոկտեմբերյան կանխատեսմամբ սպասվում էր համաշխարհային բերքի աճ մինչև 2,971 միլիոն տոննա, կամ նախորդ տարվա մակարդակից 3,8%-ով ավելի, հաղորդում է Agroexport-ը:
Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի գնահատականը կրկին բարձրացել է։
«Հացահատիկի համաշխարհային առևտրի ծավալը կարող է աճել 3,2%-ով՝ հասնելով 499,5 միլիոն տոննայի։ Մասնավորապես, ցորենի առևտուրը (հուլիս/հունիս) կանխատեսվում է, որ կաճի 9,9 միլիոն տոննայով կամ 5,1%-ով՝ նախորդ սեզոնի մակարդակի համեմատ, հիմնականում Ասիա ներմուծման շնորհիվ, որը, կանխատեսվում է, կաճի 15,6 միլիոն տոննայով»,- գրում են FAO-ի փորձագետները։





























