Եգիպտոսի հյուսիսում բնակելի շենքի փլուզման հետեւանքով 12 մարդ զոհվել, 33-ը տուժել են: Այս մասին տեղեկացնում է «Ալ մասրի ալ Յաում» թերթի համացանցային տարբերակը:
Եռահարկ շինությունը փլվել է հունվարի 31-ի երեկոյան`Կահիրեից 200 կմ հեռավորության վրա գտնվող Դումյատ նավահանգստային քաղաքում:
Նախնական տվյալներով` ողբերգության պատճառ է դարձել վերանորոգման աշխատանքների ընթացքում տեխնոլոգիաների խախտումը: Պատահարից որոշ ժամանակ առաջ, առաջին հարկի խանութի սեփականատերը որոշել է ձեւափոխություններ կատարել եւ քանդել է հենասյուներից մի քանիսը, ինչն էլ խախտել է ամբողջ կառույցի ամրությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























