Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանը սառեցրել է տեղական New Wave Entertainment ընկերության հաշվեհամարի 1 միլիոն դոլարը: Այդ ընկերությունը պետք է կազմակերպեր Լեդի Գագայի համերգը «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության ժամանակ: Տեքստի պատճենը գտնվում է «ՌԱՊՍԻ» գործակալության մոտ: Փաստաթղթում պարզաբանվում է, որ միջոցները սառեցվել են հայցի բավարարման համար:
Հիշեցնենք, որ ռուսական ЮТВ մեդիահոլդինգը` «Муз-ТВ» հեռուստաալիքի տերը, Մայամիում դատական հայց էր ներկայացրել New Wave Entertainment ընկերության դեմ: Ռուսական ընկերությունը պահանջել էր 1,8 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել կորուստների դիմաց, որը նա կրել է 2011 թվականին Մոսկվայում հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի համերգի ձախողման պատճառով:




























