Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ շենքից դուրս գալիս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

«Այսօր հարցազրույց չեմ տալիս»,–ասաց նա։

Հարցին՝ ե՞րբ է հարցազրույց տվել, որ այսօր էլ չի տալիս, նա արձագանքեց. «Տվել եմ մի քանի անգամ», ապա նստեց մեքենան ու հեռացավ։

Նա չարձագանքեց հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընդդիմադիրների տների խուզարկությունները, որոնք տեղի են ունեցել երեկ։