Գերմանիան եւ Ուկրաինայի մյուս առաջատար կողմնակիցները մերժում են պատերազմի դադարեցման ամերիկյան պլանը ներկա տեսքով, տեղեկացրել է Bild-ը։ Թեեւ ընթացիկ նախագիծը կարգավորման հիմքն է, այն անհրաժեշտ է լրամշակել, նշվել է այն հայտարարությունում, որը հրապարակվել է G20 գագաթաժողովի շրջանակում արտակարգ հանդիպումից հետո։

Առաջատար եվրոպական երկրների ներկայացուցիչները մտադիր են կիրակի՝ նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ քննարկել ամերիկյան խաղաղության պլանը։ Ինչպես DPA-ին ասել են Գերմանիայի կառավարական շրջանակներում, հանդիպումը կկայանա Ժնեւում։