Գերիների տեսակցությունն առաջնահերթություն չի եղել։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե արյոք եղել է հայ գերիներին տեսակցելու հարց։

«Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց թե երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ: Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, չէի ուզենա դրանց մասին խոսել:

Բայց պետք է նաև մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպիսի էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում, թե իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը ադրբեջանական հասարակության համար ցավ է, և եթե դա օբյեկտիվ պատկերացում չէ, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա:

Այդ ուղղությամբ պետք է աշխատել: Կարևոր է նաև լրատվամիջոցների համարժեք, ադեկվատ աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթաց, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փաստերը կարող են վերաբերել նաև հակամարտության շրջանակում այդ գերիների դերին, քանի որ այստեղ բազմաթիվ առասպելներ կան:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ավելի շատ քաղաքական պրոցես է, քան իրավական: Եթե մենք կարողանանք փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, քաղհասարակության աշխատանքի շնորհիվ դա հնարավորինս բերել իրավական դաշտ և ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, խնդրի լուծումն ավելի դյուրին և իրատեսական կլինի»,- ասաց Նավասարդյանը:

Հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ Արեգ Քոչինյանն իր հերթին հայտարարեց. «Անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ:

Այո, մենք այս պահի դրությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ՝ մեր այցը քայլ առաջ է եղել այդ պրոցեսի մեջ և այդ պրոցեսի բարեհաջող ավարտի ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

 Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին  մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,

Նշենք նաև,  որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է: