«Դելիմիտիացիան» որպես ստախոս անհայրենիքների վերջին հանգրվան:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվվտանգներով եւ սպառպալիքներով, որոնց թվում է նաեւիշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։

Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվենսահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։

Դելիմիտացիան որեւէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների եւ թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։

Ահա թե ինչու։

Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվելփոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարեւորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որհայկական կողմը պետք է հետապնդեր:

Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։

Ինչ վերաբերում է մերինքնիշխան տարածքների դեօկուպացիային, ապա դա սահմանազատման հետ կապելը պարզապես զավեշտալի է, քանզիդելիմիտացիայի առարկա կարող են լինել միայն ՎԻՃԵԼԻ տարածքները, այնինչ այսօր օկուպացված հայկական հողերի ճնշող մեծամասնությունը հեռու է այդկարգավիճակից։

Անշուշտ, այսքանը հասկանում են թե Ադրբեջանում, թե Նիկոլի կաբինետում։

Սակայն գործող ռեժիմը սրանց օրոք վերահաս եւ անխուսափելի դարձող զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստելեւ մոլորեցնել սեփական ժողովրդին։

Իրականում ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր, գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ»,-գրել է Աշոտյանը: